28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Համակրելի Էդուարդոն կմնա ԱԺ-ում. Հրապարակ

ԲՀԿ-ի Բրյուսել կատարած այցի հետեւանքները դեռ իրենց զգացնել են տալիս: Այն անդրադարձավ ոչ միայն Բրյուսելում ՀՀ ներկայացուցիչ Ավետ Ադոնցի վրա, այլեւ, ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, ԱԺ-ում ԵՄ ներկայացուցիչ Էդուարդո Լորենցոյի:

Ըստ թերթի աղբյուրների` այցը լավագույնս կազմակերպելու համար ԲՀԿ-ն հիմնականում աշխատել էր ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչի` Տրայան Հրիստեայի հետ: Սակայն այցի ընթացքում Ծառուկյանի հայտարարությունը, թե կոռուպցիայի դեմ պայքարն անարդյունավետ է, քանի որ դրա դեմ պայքարողներն են կոռումպացված, հարուցել էր ՀՀ իշխանության զայրույթը:

Արդյունքում հարվածի է տակ է հայտնվել տեւական ժամանակ “ղարաբաղերենն” ուսումնասիրող համակրելի Էդուարդոն, որն այդ խաղում ընդամենը կատարող է եղել:  Ինչ-որ պահի նույնիսկ դրված է եղել նրա` Բրյուսել հետ գործուղելու պահանջը, պատճառաբանությամբ, որ պաշտոնավարման եռամյա ժամկետն ավարտվել է, բայց քանի որ այս տարիներին նա բավականին գործ է արել ՀՀ ԱԺ-ԵՄ ինտեգրման գործում, որոշվել է` նա մնալու է ԱԺ-ում, բայց այլեւս չի աշխատելու կուսակցությունների հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ