24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՀՅԴ-ն հանուն Սերժ Սարգսյանի. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, փաստորեն, Սերժ Սարգսյանի օգտին աշխատում են ոչ միայն ԲՀԿ-ականները, այլեւ ՀՅԴ-ականները:

ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված նախկին գյուղնախարար, Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արամայիս Գրիգորյանն  ու եղբայրը՝ ԱԺ անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, նախօրեին փոխմարզպետի ուղեկցությամբ եղել են մարզի գյուղերում, հանդիպումներ ունեցել գյուղապետարանի աշխատակիցների, դպրոցների կոլեկտիվների հետ, ապա, գյուղացիների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանին ընտրելու դիմաց խոստացել էժան գնով՝ 6 հազար դրամով, ազոտական պարարտանյութ տալ, ինչպես նաեւ վարելահողերի համար նախատեսվող՝ կրկին շուկայականից էժան գնով վառելանյութ տրամադրել:

Ի դեպ, ըստ որոշ լուրերի, Արամայիս Գրիգորյանը հավակնում է Արարատի մարզպետի պաշտոնին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ