27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

”Չընդունեց պարգևը ամբիցիոզ դադյաների թելադրանքով”. քննադատեցին Հենրիխին

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը թեև չէր ընդգրկվել նախորդ տարվա լավագույն մարզիկների տասնյակում, սակայն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ցանկացել էր նրան պարգևատրել ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգևով՝ ”Ոսկե շղթա” շքանշանով:

Այսօր սպորտի նախարարությունում տասը լավագույն մարզիկների հետ կապված դժգոհությունների վերաբերյալ ծավալված քննարկումից հետո Henaran.am-ը խնդրեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին մեկնաբանել ֆուտբոլիստի այդ քայլը: ”Առանց մեկնաբանության”,-ասաց նախարարը, սակայն հավելելով նկատեց. ”Այս ընթացքում շատ կարծիքներ հնչեցին, որոնց հետ ես համակարծիք եմ”: Հարցին, թե ինքն էլ համակարծիք, որ քաղաքական ենթատեքստ կար այդտեղ, նախարարը ժպտալով պատասխանեց. ”Այդ մասին հաջորդ դասին”: 

Նշենք նաև, որ քննարկման ժամանակ մարզական լրագրողները ևս անդրադարձան Մխիթարյանի այս քայլին: Նրանք նշեցին, որ Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն պետք չէր նման քայլ անել:

”Չընդունեց պարգևը ամբիցիոզ դադյաների թելադրանքով”,-ասաց մարզական լրագրող Միսակ Նազարյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ