03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքական արտադրության պտուղ-բանջարեղենը «կործանում» է հայկական շուկան. Ժամանակ

«Մեկ ամիս էլ չկա, ինչ վատացել են Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները թուրք-սիրիական սահմանին խփված ռուսական «Սու-24» օդանավի պատճառով: Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն իր անմիջական տնտեսական ազդեցությունն է թողնում նաեւ Հայաստանի վրա:

Թուրքական օդանավի կողմից ռուսական ռազմական օդանավի ոչնչացումից հետո Ռուսաստանը համալիր պատժամիջոցներ իրականացրեց Թուրքիայի դեմ՝ վերացնելով այդ երկրի հետ առանց վիզային ռեժիմը, դադարեցնելով բազմաթիվ տնտեսական նախագծերի իրականացումը, ռուս զբոսաշրջիկներին տարհանելով Թուրքիայից, եւ ամենակարեւորը մեզ համար՝ թուրքական ապրանքների Ռուսաստան ներմուծման արգելք սահմանելով:

Ռուսական կողմից պատժամիջոցների կիրառելուց հետո Հայաստանում հերթական էյֆորիան սկսվեց: Մեզ մոտ սկսեցին ուրախանալ, որ եթե թուրքական մրգերն ու բանջարեղեննեը Ռուսաստան չեն արտահանվում, ուրեմն առաջացած բացը կլրացվի Հայաստանի գյուղարտադրանքով: Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը:

Թուրքական գյուղատնտեսական արտադրանքը արդեն հեղեղել է Հայաստանի շուկան: Թուրքական վարունգը, լոլիկը, պղպեղը շուկայից դուրս են մղում տեղական արտադրանքը:

Այնպես չէ, որ նախկինում այդ ապրանքները Հայաստան չէին ներմուծվում, բայց Թուրքիայում այդ ապրանքների գների անկումը հանգեցրել է նրան, որ Հայաստանի ջերմատնային տնտեսությունները դարձել են բացարձակ անմրցունակ ներքին շուկայում թուրքական ապրանքների հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ