02 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Գնդակահարելո՞ւ ենք Առողջապահության նախարարին /վիդեո/

ԱԺ արտահերթ նիստում այսօր «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիմնականում անդրադարձավ բժիշկների ցածր աշխատավարձերին: Ըստ նրա, երբ բժիշկը չունի համապատասխան աշխատավարձ ու նրա միակ խնդիրն է՝ ամեն ինչ անել՝ ապահովելու ընտանիքի հոգսերը, ապա այդ դեպքում դեղերի դուրսգրումն ու նշանակումը պատշաճ ընթացակարգով չի լինում.

«Ու սկսվում են  նորից կոնյակ-բամբաներկեքով այցելությունները: Համաձայն եմ, որ պետք է լինի շատ ավելի խիստ վերահսկողություն՝ դեղատոմսերի դուրսգրման իմաստով, լինեն կանոնակարգված հարաբերութուններ, սակայն այսօրվա համակարգը չի բավարարում մարդկանց պահանջները: Հիմա ինչ, Չինաստանի օրինակով գնդակահարելո՞ւ ենք Առողջապահության նախարարին, եթե նա չկանոնակարգի ներմուծված եւ գրանցված դեղերի ոլորտը»:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը վստահեցրեց, որ իրենք օրենսդրորեն փորձում են ամեն ինչ կանոնակարգել. «Ամենախիստ վերաբերմունքն է լինելու գրանցված ու ներմուծված դեղերի պարագայում: Մնացած կնճռոտ հարցերը վերանալու են»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ