01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դեպի Եվրասիական միություն

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց, թե ինչպիսին են նախագահի հիմնական հավակնորդների ընտրազանգվածների դիրքորոշումներն արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Գործող նախագահ Սերժ Սարգսյանի ընտրազանգվածի 26 %-ը նախապատվությունը տալիս է Եվրամիությանը, 50 %-ը՝ Եվրասիական մաքսային միությանը, 15 %-ը՝ ոչ մեկին է պատասխանել, իսկ ութ տոկոսն ընդհանրապես չի ցանկացել պատասխանել այս հարցին:

՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածի 19%-ը ցանկանում է միանալ Եվրամիությանը, 58%-ը՝ Եվրասիական մաքսային միությանը, 15%-ը չի ցանկանում ոչ մեկին միանալ, իսկ յոթ տոկոսը չի պատասխանել հարցերին: 

՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի ընտրազանգվածի մեծամասնությունը՝ 73%-ը, նախապատվություն է տալիս Եվրասիական մաքսային միությանը, իսկ Եվրամիությանը՝ 13%-ը: Յոթ տոկոսը ոչ մի պատասխան չի տվել, իսկ մյուս յոթ տոկոսը չի ցանկանում միանալ որևէ մեկին: 

Ինչ վերաբերում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ընտրազանգվածին, ապա կրկին մեծամասնությունը՝ 53%-ը, նախապատվությունը Եվրասիական մաքսային միությանն է տալիս, 20% -ը՝ Եվրամիությանը, 13%-ը՝ ոչ մեկին, իսկ մյուս 13%-ը կրկին չի պատասխանել հարցերին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ