26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լռության րոպե` ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին

38 տարի առաջ 20 հունվար 1975-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի առաջին ռազմական գործողությամբ ազդարարվեց Նորագույն ազգային ազատագրական պայքարի ծնունդը:

Պայքար` որում մաս կազմեցին սփյուռքահայ հարյուրավոր հայորդիներ եւ իրենց մատաղ կյանքը նվիրաբերեցին տասնյակներ, հանուն Հայաստանի արեւմտյան հատվածի բռնագրաված հողերի ազատագրմանը:

 

Այդ թվականից սկսած, ամեն տարի հունվարի 20-ը սփյուռքի տարբեր հայ համայնքներում եւ 1988-ից սկսյալ նաեւ Հայաստանում տոնվում եւ նշվում են Նորագույն ազգային ազատագրական այքարի տարեդարձը:

 

Հայաստանում ամեն տարի, երեք անգամ` հունվարի 20-ին, ապրիլի 24-ին, եւ օգոստոսի 7-ին (նահատակների հիշատակման օրը) տարբեր հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հայորդիներ այցելում են Եռաբլուրի պանթեոն եւ ծաղկեպսակներ զետեղում ԱՍԱԼԱ-ի նահատակների հուշակոթողին, ոգեկոչելով նրանց կենդանի հիշատակը, խոնարհվելով նրանց նվիրման առջեւ, ուխտելով շարունել հայության արդար պահանջատիրությունը մինչեւ վերջնական հատուցում:

 

Այս տարի եւս, կիրակի հունվարի 20-ին, հոգեհանգստյան արարողություն տեղի ունեցել Եռաբլուր պանթեոնի ԱՍԱԼԱ-ի նահատակների հուշահամալիրում` Ոսկան Արքեպիսկոպոս Գալփաքյանի կողմից:

 

ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին հայտարարվել է լռության րոպե:

 

Աթենք, “Հայաստան”լրատու ցանց, 24.01.2013

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ