10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ե՞րբ են թեստագրիչներին թունելու …

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը “Ֆեյսբուքի” իր էջում հայոց լեզվի եւ գրականության շտեմարանի “բոցերից” եւս մեկն է առանձնացրել։ ՞ Պարզվում է՝ հայերենում թունել բայ կա (հատուկ զգուշացնում եմ՝ կապ չունի տաքսի նստած թլվատ աղջկան անեկդոտի հետ :)):

Պարզվում է նաեւ, որ թունել-ը խոսակցական բառ է եւ նշանակում է “թունավորել”, այսինքն՝ թույնել (ըստ Է. Աղայանի բառարանի, որը թեստակազմիչների Սուրբ գիրքն է)։ Այս կապակցությամբ առաջ են գալիս մի շարք հարցեր։

1. Շտեմարանակազմիչները հայերենի եւ հայ գրականության ո՞ր դասագրքից են քաղել թունել բայը։

2. Հայաստանի եւ Արցախի ո՞ր դպրոցում են սովորեցնում թունել բայը։

 3. Թունել բայն է՞լ է թեստագրուհիներից մեկի ասած “ուսուցողական բառերից”։

4. Ըստ շտեմարանակազմիչների՝ ճի՞շտ կդիտվի արդյոք դիմորդներից մեկի կազմած հետեւյալ նախադասությունները. Շտեմարանը թունում է հայ ժողովրդին, բայց ավելի լավ կլիներ, որ կազմողներին թուներ։

ԳԹԿ-ն համարձակություն կունենա՞ գոնե մեկ անգամ թունելու թեստագրիչներին”,-գրել է նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ