26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սկսվել է. Ջաղինյանից մինչեւ Բերբերյան. Հրապարակ

Փետրվարի 1-իե լրանում է Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը:

Թեմային անդրադառնում է “Հրապարակ”-ը: Թեեւ վերջին շր՛ջանում լուրեր են շրջանառվում, որ Ալիկ Հարությունյանն ամեն ինչ անում է պաշտոնին հրաժեշտ չտալու համար եւ այդ խնդիրը լուծելու համար ինչ-որ կառուցվածքային փոփոխությունների ծրագիր է մշակում, սակայն մի բան պարզ է, որ նա այդպես էլ այս իշխանության համար վստահելի կադր չդարձավ եւ մարդկանց գիտակցության մեջ մնաց որպես Ռոբերտ Քոչարյանի կադր: Ուստի, խորհրդի նախագահի թեկնածուների փնտրտուքը եռուն ընթացքի մեջ է: Որպես նախագահի հնարավոր թեկնածուներ, շրջանառվում են տարբեր անուններ`սկսած “Շարմ հոլդինգի” տնօրեն Ռուբեն Ջաղինյանից, վերջացրած նախագահի օգնական Ավետիս Բերբերյանով, սակայն այս հարցում հստակություն չկա: Իրավասու շրջանակներից թերթը տեղեկացել է, որ խորհրդի նախագահի առավել հավանական հավակնորդներն այս պահի դրությամբ երկուսն են` նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, որը հեռուստատեսության ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի, մասնագիտությամբ հեռուստալրագրող է եւ, ամենակարեւորը` այն անձանցից է, ով հաջողեցնում է ոչինչ չանել, բայց անընդհատ պաշտոնի առաջխաղացում ունենալ: Այս պարագայում, ասում են` նաեւ իր ցանկությունն է վերադառնալ Հանրային հեռուստատեսություն, քանի որ նախագահականում իր անելիքը չի տեսնում: Երկրորդ թեկնածուն Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն է, որը, գործող օրենսդրությամբ, իր լիազորությունները վայր է դնելու մարտի մեկին:

Հետաքրքիր է, որ Գրիգոր Ամալյանը ժամանակին հանձնաժողովի նախագահ դարձավ իր մտերիմ ընկեր Ալիկ Հարությունյանի օգնությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ