20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կաշառք վերցնելու փաստով մայոր է ձերբակալվել

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրու բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բաժանմունք հրավիրված Սամվել Գրիգորի Սիմոնյանը հաղորդում է տվել այն մասին, որ Աշոցքի զինվորական կոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, մայոր Ոսկան Ֆելիքսի Ոսկանյանը, իր որդուն` նույն զինկոմիսարիատի զորակոչիկ Ժորա Սամվելի Սիմոնյանին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարով տարեկետում տալու նպատակով 2012թ.-ին իրենից պահանջել է և առձեռն ստացել է 6,500 ԱՄՆ դոլար գումար:

Նույն ժամանակ 2015թ.-ին առաջին զորակոչից իր որդուն կրկին ազատելու համար կրկին պահանջել և առձեռն ստացել է 4,500 ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ ՀՀ ՔՐ. օր. 311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալը) ՀՀ ՊՆ ՌՈ-ում հարուցվել է քրեական գործ: Ոսկան Ոսկանյանը ձերբակալվել է: Օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ