27 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Խայտառակ ձևով՝ վարկերը մսխվում են լոլոներ կարդալու համար

Խորհրդարանում քննարկվում է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված 2015 թվականի նոյեմբերի 4-ին Երևանում ստորագրված ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի Եվրասիական ընկերակցության ճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագիրը վարերացնելու նախագիծը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում վստահեցրեց, որ այդ վարկը ինչպես և այլ վարկերի դեպքում չի ծառայելու իր նպատակին:

Նա տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն առաջիկայում հանդես կգա վարկերի արդյունավետության օգտագործումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

«Հասարակությունը չի վստահում օբյեկտիվորեն, քանի որ վարկերը մսխվում են խայտառակ կերպով, մսխվում են տարբեր դիսերտացիաներ և լոլոներ կարդալու, տարբեր խորհրդատվությունների վրա, և կա տոտալ անվստահություն թե ժողովրդի կողմից, թե քաղաքական բոլոր կուսակցությունների կողմից: Որևէ վարկ հակապետական նպատակներով չի վերցնում ՝ բոլոր վերնագրերն էլ շատ ազնիվ ու բարի են»,- ասաց Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ