24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անշարժ գույքի գործակալները նախագահական նստավայրի մոտ էին

Այսօր նախագահական նստավայրի մոտ էին հավաքվել անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչները: Նրանք պահանջում էին վերանայել ”Արտոնագրային վճարների մասին” օրենքում հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունները: Ըստ այդ փոփոխությունների` անշարժ գույքի գործակալություններն իրենց մեկ աշխատակցի համար պետք է վճարեն 60 հազար դրամ: 

Բողոքողներն ասում են, որ իրենք չեն կարող նախապես հաշվել, թե քանի գործարք կկատարեն ամսվա ընթացքում, և ըստ այդմ էլ` նրանց կարծիքով` արդար չէ, որ իրենք այդքան գումար վճարեն: Նրանք նշեցին, որ եթե օրենքը չփոփոխվի, իրենք ստիպված ստվերային դաշտ են մղվելու:

Անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչներն իրենց հետ նախագահ Սարգսյանին ուղղված նամակ էին բերել, որտեղ ներկայացրել էին իրենց պահանջներն ու փոփոխությունների վերաբերյալ իրենց դիտարկումներն էին արել: Նամակը փոխանցվեց նախագահի աշխատակազմին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ