26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Րաֆֆու

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավն այսօր սկսել է ”Ժառանգության” գրասենյակից՝ նպատակ ունենալով շրջել մայրաքաղաքի կենտրոնում։ Քարոզարաշավը դարձյալ նույն տրամաբանությամբ էր շարունակվում: Քաղաքացիների հետ ձեռքով բարևում էր շփվում , զրուցում ու շարժվում առաջ: 

Բարևում էր անգամ մայթերում կայանած մեքենաների վարորդներին, հարցնում նրանց երեխաների առողջության ու բարեկեցության մասին մասին, մաղթում լավ ապագա:

 ”Ես Ձեզ արդեն երրորդ անգամ եմ տեսնում”,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը մի տատիկի, ով նստած էր Մաշտոցի փողոցում: Նախագահի թեկնածուն ջերմ գրկառանվեց տատիկի հետ ու տեսնելով, որ նա հաց է ուտում, խնդրեց նրան իրեն նույնպես հաց հյուրասիրել։

Խոնարհվելով Վիլյամ Սարոյանի արձանի մոտ` Րաֆֆի Հովհաննիսյանը քայլերը ուղղեց դեպի Երևանդ Քոչարի անվան թանգարան: Շարունակելով ճանապարհը՝ վերջինս բարձրացավ Մատենադարան և հանդիպեց այդ պահին այստեղ գտնվող մշակույթի նախարարին և ռուսաստանաբնակ հայազգի երգիծաբան Եվգենի Պետրոսյանին: Թեկնածուն բարեւեց նաեւ ռուսաստանցի լրագրող Սվանիձեին։

” Այսպես էլ է պատահում տիկին Պողոսյան”,- ժպտալով դիմեց մշակույթի նախարարին Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ այդ ընթացքում ակտիվիստները նախարարին հանձնեցին նախընտրական թռուցիկներ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ