03 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որն է տրամաբանությունը

“Կառավարության կողմից բազմաթիվ  միջոցառումներ են իրականացվում  գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ՝ մասնավորապես էականորեն կրճատվել է ՓՄՁ-ների կողմից կատարվող ծախսերը` պետական մարմինների հետ հարաբերություններում:

Այսօր կառավարության ննիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:Նկատնենք սակայն, որ նոր հարկային փոփոխությունները բազմաթիվ դժոհություններ են առաջացրել:

Դիտարկմանը թե ինչո՞ւ է կառավարությունը առանց գործարարների հետ քննարկելու հարկային փաթեթը թաքուն և հապշտապ ներկայացրել ԱԺ-ի  հաստատմանը, այն դեպքում երբ ՓՄՁ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների մոտ մեծ է դժգոհությունը, նախարարը նկատեց, որ “Հարկային նոր փաթեթը քննարկվել է բազմիցս, տարբեր ձևաչափերով, այն էլ մի քանի անգամ: Քննարկումներին մասնակցել են նաև փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները”:

Տիգրան Դավթյանը այն կարծիքին է ,որ հարկային օրենսդրության մեջ տեղի են ունեցել ոչ էական փոփոխություններ, ավելին դրանք նպաստելու են բիզնես միջավայրի բարելավմանը:

“Բայց, ինչպես ցանկացած փաստաթուղթ, սա էլ երկու խնդիր է լուծում:Մի կողմից տնտեսվարողի համար լավ գործիք է ստեղծվում, մյուս կողմից էլ իրականացնում ենք , պետբյուջեի  համալրման մեխանիզմը:  Այնպես որ իդեալական փաստաթուղթ որևէ կողմի համար հազիվ թե ստացվի, իսկ ստացված փաստաթղթի շնորհիվ այդ բալանսը պահպանում է”,- նշեց նախարարը:

Տիգրան Դավթյանը չբացառեց սակայն, որ “Արտոնագրային վճարների մասին” օրենքում փոփոխություններ կլինեն:

Հիշեցնենք,որ այս օրենքի փոփոխություններից բողոքում էին ստոմատոլոգները, տուրիզմի, և անշարժ գույքի ոլորտի ներկայացուցիչները:

Արդյո՞ք նախագահական ընտրությունների նախաշեմին այս սոցիալական լարվածությունը չի՞ անհանգստացնում իշխանություններին`մարդիկ պարզապես կարող են լքել երկիրը :Տիգրան Դավթյանը խորհուրդ տվեց դրամատիզմի տարրեր չփնտրել նշելով.

“Տնտեսությունն  իր կյանքով  է ապրում, չնայած փորձում են անընդհատ քաղաքական գործընթացների հետ կապել, սակայն մի քանի անգամ համոզվեցինք, որ տնտեսությունը հանգիստ է վերաբերվում քաղաքական գործընթացներին:

Այ հիշո՞ւմ եք, ամեն ընտրության ժամանակ ասում են՝ սա ընտրությունների վրա կանդրադառնա: Ոչ, չի անդրադառնա, տնտեսությունն իր տրամաբանությունն ունի”,- նշեց նախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ