27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

2008-ին ընդդիմադիր առանցքը ձեւավորվել էր ոչ թե ‘’հանուն’’-ի այլ ‘’դեմ’’ ի սկզբունքով. Արտակ Դավթյան

‘’Այն իրավիճակը, ինչ ունեինք հինգ տարի առաջ եւ ինչ ունենք այժմ, բոլորովին այլ են’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով, որակական առումով թեկնածուների ներկայացրած ծրագրերը  եւ կոնկրետ Հրանտ Բագրատյանի ծրագիրն իր տենտեսական բաղկացուցիչով ավելի վատը չէ քան այն, ինչ ներկայացրեց ՀԱԿ առաջնորդը նախորդ նախագահական ընտրություններին:

 ‘’Առավել քան համոզված եմ որ նա հանրությանը ներկայացնելով իր ծրագրերը, շատ ավելի դրականը կանի, քան այն, ինչ ունեինք հինգ տարի առաջ: Ինձ համար անընդունելի է, երբ ընտրազանգվածի համատեղումը տեղի է ունեմում ինչ -որ մարդկանց, ուժերի քաղաքականությանը դեմ եւ ոչ հանուն նպատակների’’,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորը եւ շեշտեց, որ նախորդ ընտրություններին ընդդիմադիր առանցքը ձեւավորվել էր ոչ թե ‘’հանուն’’-ի այլ ‘’դեմ’’ ի սկզբունքով:

Արտակ Դավթյանը համոզմունք հայտնեց նաեւ, որ այդ ծրագրում կան դրույթներ, որոնք ՀՀԿ-ն եւ կառավարությունն իր գործունեության մեջ իրականացրել է, մասնավորապես, կրթական ոլորտին առնչվող դրույթները` դեռ երկու հազար ինին: Ինչ վերաբերվում է Բագրատյանի ‘’Հարյուր քայլ’’-ին, Արտակ Դավթյան ասաց, որ դրանցից քսանմեկ կետերը միայն ԿԲ-ին են վերաբերվում:

Ըստ նրա, նման հարցերը Բագրատյանի ծրագրում ավելի են կարեւորվում , քան ՀՀ արտաքին քաղաքականության  մարտահրավերները: ‘’Իհարկե ՀՀ համար տնտեսական բաղադրիչը շատ կարեւոր է, այնտեղ ԿԲ գործառույթները եւս կարեւոր են, բայց չափից ավելի չէ՞կենտրոնացված ծրագրի մեջ այդ կետը’’,-նշեց արտակ Դավթյանը:

Ինչ վերաբերվում է ՀՀԿ ծրագրին, Արտակ Դավթյանի խոսքով, այն ուղերձ է ՀՀ ժողովրդին, թե իրենք ինչպես են տեսնում այս կամ այն հարցերի լուծման տեսլականը:

Ասուլիսի մյուս բանախոսը` ”Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, կարծիք հայտնեց, որ  ծրագիր կարող ես պատվիրել, գրել լավագույնը, բայց կարեւոր է, թե այն ինչ թիմով է իրականացվելու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ