26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մյուս անգամ “դուշ” է տանելու հետը ու փողոցում լողանալու է

”Թեկնածուն շքեղ 21 մերսեդեսներով, պաստառներով ման է գալիս, մի քիչ թերություն եղավ միայն, թիմը մի քիչ լավ չի արձագանքում, մարդը ելութ է ունենում պաթոսով, ստիպված ասում է այստեղ կարելի է ծափահարել”,-այսպես այսօր ասուլիսում ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վարած քարոզարշավը մեկնաբանեց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Նա հորդորեց Հովհաննիսյանին հարցնել, թե ԱԺ ընտրություններից մինչև այսօր երբ է այդպես անմիջական քայլել  փողոցներում ու բարևել մարդկանց: ”Տպավորիչ էր վարսավիրանոցի պահը ամերիկյան ավանդույթներով, ասեմ նաև` իրենց շտաբից ծանոթ մարդիկ ունեմ ու ինձ ասել են, որ մյուս անգամ նա դուշ է տանելու հետը ու փողոցում լողանալու է”:

Սեդրակյանը պատասխանեց նաև ”Ազատություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Բագրատյանի խոսնակի` իրեն ուղղված Ֆեյսբուքյան գրառմանը: Նշենք, որ գրառման մեջ ասվում է, որ էպոսագետ Սեդրակյանն անընդհատ քննադատում է Բագրատյանին:

”Ինչպես կարող էի ես իմ ասուլիսներում անընդհատ անդրադառնալ Բագրատյանին, եթե մինչև ՀՀՇ համագումարը Լևոն Տեր Պետրոսյանի ոտքերի տակ նստած անընդհատ նայում էր նրան հավատարիմ հայացքով: Իսկ առաջադրվելուց հետո ես երկու անգամ եմ ասուլիս տվել”,-ասաց Սեդրակյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ