Հայաստանի հունական կազմակերպությունների միության նախագահը կոչ է անում ձայնը տալ Սերժ Սարգսյանին
Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը կոչ է անում ՀՀ ազգությամբ հույն քաղաքացիներին` նախագահական ընտրություններին ձայնը տալ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:
“Հունական համայնքում, իհարկե տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող մարդիկ կան, եւ ես իրավունք չունեմ համայնքի անունից հայտարարել, թե ում ենք ձայն տալու, բայց որպես համայնքի ղեկավար` ինձ իրավունք եմ վերապահում կոչ անելու` սատարել գործող նախագահին,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց Խիտարովը, իր դիրքորոշումը պայմանավորելով այսպես.
-Առաջինը, որ մենք Հայաստանի Ազգային ժողովում ունենք ազգությամբ հույն փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, ում անմիջական աջակցությամբ մենք իրականացրել ենք մի շարք ծրագրեր: Մասնավորապես Վանաձորում ստեղծվել է սարքաշինական ձեռնարկություն, որը աշխատատեղերի խնդիր լուծեց մեզ համար: Նաեւ մշակութային ծրագրեր ենք իրականացրել, որոնք համայնքի ինքնապահպանման եւ կազմակերպման հարցերում որոշիչ են:
Այս ընթացքում մենք կարողացանք Երեւանում առաջին անգամ հրավիրել արտասահմանյան հույների միջազգային արտագնա հավաքը, որը միավորում է ԱՄՆ, Եվրոպայի, նախկին ԽՄ 10 պետությունների ագությամբ հույներին:
“”Հանրապետականի” հետ մենք գործակցում ենք երկար ժամանակ եւ աջակցում ենք գործող նախագահին եւ նրա թիմին, որպեսզի առաջիկայում շարունակելի լինեն Հայաստանի հույների հետ կապված ծրագրերը”,-հայտարարեց Արկադի Խիտարովը: