Բագրատյանի շնորհիվ ընդդիմադիր հատվածը վերջնականապես չհիասթափվեց. Սոս Գիմիշյան
‘’Այն ժամանակ հասարակությունը մոբիլիզացված էր, քաղաքական ուժերի լուրջ միավորում կար եւ ժողովուրդը ընտրությունների էր գնում հույսով, որ փոփոխություններ կլինեն’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով 2008-ի եւ այս նախագահական ընտրություններից ասաց Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Ըստ նրա, 2008-ին Տեր-Պետրոսյանը քաղաքական քննարկում, խոսքի ու մտքի ուժ բերեց քաղաքական դաշտ:
‘’Այսօր վիճակը այլ է: Նախորդ նախագահական ընտրություններին հաջորդած հինգ տարվա ընթացքում որոշակի պրոցեսներ են տեղի ունեցել, քաղաքագիտական ուղղութուններ են տեղի ունեցել եւ արդյունքում ունենք այն, ինչ ունենք’’:
Տեր-Պետրոսյանի առաջադրումն, ըստ Գիմիշյանի` ավելի կակտիվացներ ՀԱԿ-ին: Գիմիշյանի խոսքով, երբ վերջին պահին նա չառաջադրվեց, Հրանտ Բագրատյանից մեծ համարձակություն պահանջվեց առաջադրվելու համար: Բանախոսը սա ճիշտ քայլ է համարում:
Գիմիշյանի խոսքով, Բագրատյանի խոսքը ծանրակշիռ է, նա պետական կառավարման համակարգում մեծ փորձ ունի եւ տնտեսական մոտեցումներ է բերում քաղաքական դաշտ: ‘’ Նա կարողանում է վերջնականապես չհիասթափեցել ՀԱԿ-ի եւ հասարակության ընդդիմադիր հատվածին, որը պայքարելու մեծ ցանկություն ունի’’,-շեշտեց Սոս Գիմիշյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀԱԿ-ից կարծիքներ են հնչում, որ Բագրատյանի առաջադրումը լեգիտիմացնում է գործշող իշխանություններին, Գիմիշյանն ասաց, որ այս հայտարարությունն անողները նախ եւ առաջ պետք է տան այն հարցի պատասխանը, թե ինչու մանդատներ վերցրին:
Մանդատներից հրաժարման հարցը, ինչպես հայտնի է ժամանակին առաջ քաշեց Սոս Գիմիշյանի ղեկավարած կուսակցությունը: