11 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Դեսպանն արձագանքել է Աշոտյանին

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի իրեն ուղղված գրառմանը` նշելով, որ իրեն հատկապես դուր է եկել մեջբերումը Չերչիլից: “Հենց այդ միտքն է ինձ ոգեւորում Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ կապեր հաստատել”,-հայտնել է Լիչը:

Հիշեցնենք, Աշոտյանը Ֆեյսբուքում պատասխանել էր Քեթրին Լիչի` ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ գրառմանը, որում դեսպանը նշել է, թե “ցավոք, խորհրդարանի հիմնական ընդդիմադիր կուսակցություններից որեւէ մեկը սեփական թեկնածուով չի մասնակցում ընտրություններին եւ որեւէ մեկին չի աջակցում”:

Ի պատասխան Աշոտյանը` “Չերչիլի ականջը կանչի” վերնագրով գրառմամբ մասնավորապես նշել էր, թե տարակուսելի են օտարերկրյա դեսպանի բարձրաձայն մտորումները մեր երկրի ներքաղաքական զարգացումների շուրջ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ