24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գյուղացիներին կտրվի դիզվառելիք եւ ազոտական պարարտանյութ

Հողօգտագործողներին աջակցելու նպատակով կառավարությունն այս տարի ձեռք է բերելու 17 մլն 41 հազար 300 լիտր դիզվառելիք եւ ըստ մարզպետարանների ներկայացրած պահանջարկի` մեկ լիտրը 350 դրամով տրամադրվելու է գյուղացիներին:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կառավարության  նիստին հայտարարեց, որ 2012-ի գարնանը գնվել եւ բաժանվել է 11 մլն 345 հազար լիտր դիզվառելիք: Իսկ աշնանը` 10 մլն 340 հազար լիտր: Ի դեպ, տարբերությունը շուկայական գնի եւ գյուղացիներին տրվող դիզվառելիքի միջեւ սուբսիդավորվել է պետության կողմից:

Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ 10 հազար 814 տոննա  ազոտական պարարտանյութ է տրվելու հող օգտագործողներին, 50 կգ-անոց պարկը` 6 հազար դրամով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ այդ 2 ծրագրերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ծավալներն ավելացել են, իսկ դա նշանակում է, որ մշակվող հողատարածքները նույնպես աճել են: Վարչապետի դիտարկման հետ համաձայնեց նաեւ գյուղատնտեսության նախարարը:

Կառավարությունն այսօր Արտաշես Կիրակոսյանին նշանակեց գյուղատնտեսության նախարարի աշխատակազմի ղեկավար: Նա նախկինում եղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ