05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ո՞ւմ կտեսնի ԲՀԿ-ն երազում. Ժողովուրդ

ԲՀԿ-ն գտել է այս օրերի իր զբաղմունքը. նրանք ակտիվորեն պատրաստվում են Սուրբ Սարգսի տոնին` աղի բլիթներ պատրաստելով ու փաթեթավորելով: Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը:

Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Վահե Էնֆիաջյանը երեկ “Ֆեյսբուք”-ի իր էջում հրապարակել է այդ կարեւոր քաղաքական միջոցառման նախապատրաստական աշխատանքների լուսանկարները:

Փաստորեն, մի կողմից ԲՀԿ-ն Սուրբ Սարգսի տոնին է նախապատրաստվում, մյուս կողմից ԲՀԿ-ական պաշտոնյաները իրար հետեւից ներկայացնում են իրենց անձնական տեսակետը` Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Հետաքրքիր կլինի, եթե այսքանից հետո, ԲՀԿ-ականները Սուրբ Սարգսի տոնի գիշերն իրենց երազում տեսնեն նաեւ Սերժ Սարգսյանին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ