ԱՄՆ դեսպանը Հռոմի պապը չէ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, թե չի ուզում կշռելի դարձնել ԱՄՆ դեսպանտան հայտարարությունը, քանի որ, ըստ ԱԺ նախագահի, ՀՀԿ-ն գիտի, թե որ հայտարարությունը իրականում որտեղից է գալիս: Նա հարց ուղղեց, թե ինչո՞ւ հենց ԱՄՆ դեսնատունը հայտարարություն տարածեց, այլ ոչ օրինակ Ճապոնիայի կամ Չինաստանի դեպսնատունը:
“ԱՄՆ դեսպանը Հռոմի պապը չէ, որ սրբություն համարենք, մենք գիտենք ամեն մեկի հայտարարությունը որտեղից է գալիս»,- վստահեցրեց Սահակյանը` հավելելով, որ ԱՄՆ դեսպանատունը նաև գովական հայտարարություններ է արել, որ հանրաքվեն լավ է անցել, սակայն դրա մասին լրագրողները լռում են: