30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանին լեգիտիմացնելու համար չեն /վիդեո/

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համար միաժամանակ և տարօրինակ է, և ուրախալի, որ նախագահական ընտրությունների մրցապայքարում նոր, հասարակությանն անհայտ թեկնածուներ են հայտնվել: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

Խառատյանի համար հատկապես տարօրինակ է այն, որ այդ թեկնածուներն իրենց թիկունքում չունեն քաղաքական ռեսուրս, այսինքն` չեն ներկայացնում որևէ կուակցություն և հետևորդներ էլ չունեն: Իսկ այս երևույթը նրան ուրախացնում է, քանի որ նոր դեմքերը հայտ են ներկայացնում արդեն հաջորդ խորհրդարանական ու նախագահական ընտրություններում հաղթելու համար: 

Հարցին, թե չի կարծում, որ այդ թեկնածուները ”կեղծ” են, ազգագրագետը պատասխանեց, որ թեկնածուներից մի քանիսին ճանաչելով` ինքը նման կերպ չի մտածում: ”Չեմ կարծում, որ նրանք կեղծ թեկնածուներ են և միտված են գործող նախագահի ապագա լեգիտիմությունն ապահովելու իրենց մասնակցությամբ”,-նկատեց նա:

Օրինակ` նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը` ինքնաբացարակ հայտարարել և քվեաթերթիկում միայն գործող նախագահի անունը թողնել, ըստ Խառատյանի, կեղծ չէ:  

”Առնվազն երեքը ինքնուրույն անձինք են, հստակ իրենց քաղաքական ծրագրերով և շատ ավելի լավ է, որ հիմա հանրայնորեն ավելի հայտնի կլինեն իրենց քաղաքական հեռանկարի կամ դաշտերի իմաստով”,-եզրափակեց Հրանուշ Խառատյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ