Զինանշանից հանվել է Արարատը` կպատժե՞ն
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ զինանշանի և դրոշի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասի նախագիծը: Փոփոխությամբ կառավարությունը կկարողանա լիազորություններ սահմանել պետական զինանշանի գործածության դեպքերում օգտագործման ընդհանուր տեխնիկական պահանջները՝ չափերը, գունային գամմաները, համամասնությունը և այլն:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, դիմելով զեկուցող մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանին, հիշեց, որ երկու անգամ զինանշանի աղավաղման դեպքի է հանդիպել: Ըստ Փոստանջյանի՝ առաջին դեպքն այն է, երբ համատարած դատարաններում զինանշանի գույները փոխված են եղել: Երկրորդը, ըստ պատգամավորի, այն էր, երբ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը զինանշանից հանել էին Արարատը: Պատգամավորին հետաքրքիր է, թե, ի վերջո, զինանշանն աղավաղողները պատժվելու են, թե ոչ:
Արթուր Պողոսյանը մանրամասնեց, որ օրենքը սահմանում է որոշակի պատժամիջոցներ զինանշանի խախտման և զինանշանի աղավաղման դեպքերում: