02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Հանրապետականը” արձագանքում է Մեծ Բրիտանիայի դեսպանի մեղադրանքներին

“Դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչները և Մեծ Բրիտանիայի հարգարժան տիկին դեսպանը ճիշտ կլինի, եթե պահպանեն դիվանագիտական էթիկետը և դեռևս քարոզչության առաջին օրը չկանխորոշեն, թե ինչպիսի ընտրություններ են լինելու Հյաստանում”,- Lragir.am-ին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի հայտարարարությանը:

Հիշեցնենք, դեսպանը Հայաստանի նախագահի ընտրությունների կապակցությամբ իր բլոգում մասնավորապես գրել էր, որ “տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրություններն  արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի և գործընկերների վստահությունը վերականգնելը: Արդյո՞ք դա տեղի կունենա”:

Էդուարդ Շարմազանովի համար տարակուսելի է, որ դեսպանը նմանօրինակ մտքեր է արտահայտել: “Ինչ վերաբերում է վերջին տարիների ընտրություններին, ապա դեսպանը գոնե ճիշտ կաներ ծանոթանար 2012 թվականի պառլամենտական ընտրությունների թե արդյունքին, թե այն գնահատականներին, որոնք տվել են եվրոպական դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Եվրոպական որոշ դիտորդներ Հայաստանի պառլամենտական ընտրությունները նույնիսկ համեմատեցին Կենտրոնական Եվրոպայում անցկացված ընտրությունների հետ”,- ընդգծել է Շարմազանովը:

 

Քեթրին Լիչը նաև ցավ էր հայտնել, որ խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չի գալիս այս ընտրություններին և որևէ մեկին չեն աջակցում:

“Ինչ վերաբերում է մրցակցային երեք ուժերին, ես չգիտեի, որ “Ժառանգությունը” հիմնական քաղաքական ուժ չէ: Կամ չգիտեի, որ ՀԱԿ անդամ պարոն Բագրատյանը, որը նախկին վարչապետ է և ազատական ռեֆորմների հայրը Հայաստանի Հանրապետությունում, հիմնական գործիչ չէ: Կարիք չկա մարդկանց առաջին և երկրորդ սորտի ընդդիմադիրներ համարել”,- ասել է Շարմազանովը:

 

Հարցին, թե իշխանությունները քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ են դեսպանի այս հայտարարության մեջ, Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ամեն դեպքում տարակուսելի է, երբ Մեծ Բրիտանիայի նման ժողովրդավարական արժեքներ ունեցող պետության դեսպանն է նման հայտարարություններով հանդես գալիս:

Իսկ այն հարցին, թե ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է պաշտոնապես պարզաբանում պահանջել դեսպանից, Շարմազանովը պատախանել է. “ՀՀԿ գերխնդիրը ոչ թե դեսպաններին պատասխանելն է, այլ Հայաստանում ժողովրդավարության զարգացումն ապահովելը, ինչն էլ ՀՀԿ-ն անում է: Հերթական անգամ բոլորն ականատես կլինեն, որ այս ընտրությունները որակի առումով լինելու են լավագույնը մեր պատմության մեջ”:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ