15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մանկական ստոմատոլոգիական ծառայությունները վճարովի չեն լինի

2013-ի Երեւանի քաղաքապետարանը 70 մլն դրամ է տրամադրելու քաղաքապետարանի սեփականության տակ գտնվող ամբուլատոր պոլիկլինիկաներին` վերազինման համար: Այս մասին լրագրողների հետ հադիպմանը հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամսար Բաբինյանը:

Հիմնանորոգվելու են “Արաբկիր” եւ թիվ 9 մանկական պոլիկլինիկաները, վերազինվելու է լաբորատոր, ուլրտրաձայնային ծառայություններ իրականացնող սարքավորումներով: Անդրադառնալով վերջերս մեծ աղմուկ հանած ատամնաբույժների կողմից բարձրացված խնդրին` Կամսար Բաբինյանը նշեց, որ չնայած օրենքը գտնվում է քննարկման փուլում եւ վերջնական արդյունքը դեռ պարզ չէ, բայց մի բան կարող է ասել, որ Երեւան քաղաքում մանկական ստոմատոլագիական ծառայությունները կատարվելու են անվճար:

Լրագրողի դիտարկմանը, որ օրեր առաջ Երեւանի պոլիկլինիկաներից մեկում 4 տարեկան երեխային ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար գումար են պահանջել, Բաբինյանը նշեց, որ դա անօրինական է` կրկին անգամ հիշեցնելով, որ 0-7 տարեկան երախաների բուժսպասարկումն իրականացվում է անվճար: 

Հիշեցնենք, որ արտոնագրային վճարների մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն յուրաքանչյուր ատամնատեխնիկական սեղանի եւ ռենտգեն-բազկաթոռի արտոնավճարը բարձրացվել է մինչեւ 80 հազար դրամ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ