ԲՀԿ-ն այլեւս հետաքրքիր չէ. Հմայակ Հովհաննիսյան
‘’ԲՀԿ–ն այսօր անհետաքրքիր թեմա է’’,- լրագրողների հետ հանդիպմանը նման տաեսակետ է հայտնել ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նրա դիտարկմամբ, Ծառուկյանի չառաջադրվելը սարսափելի հարված էր ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի համար:
Խոսելով առաջադրված թեկնածուներից, Հմայակ Հովհաննիսյանն ասել է, որ նրանց առաջադրումն իշխանության համար կանխատեսելի էր, իսկ Հայրիկյանի առաջադրման նախաձեռնողն իշխանությունն է: Այս ընտրությունների անակնկալն, ըստ բանախոսի, Անդրիաս Ղուկասյանի հացադուլն է:
Ինչ վերաբերվում է նախագահական ընտրություններին հաջորդող հնարավոր զարգացումներից, քաղաքագետների միության նախագահը կարծիք է հայտնել, որ ընտրություններից հետո ‘’արջը’’ գալու է իշխանության դուռը և ասելու, թե ինչ եղավ Մաքսային միությանհարցը: