Մարդիկ շոկի ու սարսափի մեջ ընկան, երբ տեսան, թե շունն ինչ է բերում բերանով /ֆոտո/
Բրազիլական փոքրիկ Կամպինաս քաղաքի լռությունն ու խաղաղությունը խախտեց թափառական մի շուն, ով հանկարծ հայտնվեց քաղաքում։ Անցորդները շոկի մեջ ընկան, երբ տեսան, թե նա ատամներով ինչ է բերում։
Շան երախում նորածին երեխա էր։ Երեւում էր, որ երեխան նոր-նոր է լույս աշխարհ եկել, նրա պորտալարն անգամ կտրված չէր։
Շունը երեխային տարավ մինչեւ մոտակա տուն։ Տանտիրուհին, տեսնելով սարսափելի տեսարանը, կորցրել էր խոսելու ունակությունը։ Երբ նա գրկեց երեխային, պարզվեց, որ աղջնակը ողջ է։ Անհավանական է, բայց շունն ատամներով այնպես եր բերել երեխային, որ չվնասի նրան։
Երեխային անմիջապես հիվանդանոց տեղափոխեցին։ Այսօր, բարեբախտաբար, երեխան առողջ է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։
Կամպինասի ոստիկանությունն ամեն ինչ անում է՝ երեխայի մորը գտնելու համար, ով նման սարսափելի բան է արել։ Իսկ երեխային փրկած շունը քաղաքի հերոսն է դարձել։ Ու թեեւ տեղացիները խնամում են շանն ու ուտելիք տալիս, նա շարունակում է շրջել աղբարկղերի շուրջ՝ գուցե կրկին ինչ-որ մեկն իր օգնության կարիքն ունենա։