25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շարմազանովը չցանկացավ գրկել Փոստանջյանին /վիդեո/

Արտահերթ նիստում քննարկվում էր կառավարության ներկայացրած «ԱԱՀ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Ելույթի համար գրանցվեց «ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով սակայն խոսեց ամեն ինչից բացի բուն օրենքից:

Պատգամավորը խոսեց ԵՏՄ-ի վնասների, արտագաղթի, իշխանությունների անպտուղ քաղաքականության մասին՝ մեղադրելով իշխանություններին: Շուրջ 7 րոպե խոսելուց հետո նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անջատեց նրա խոսափողը՝ ասելով, որ պատգամավորը ըստ էության չի խոսում: Պատգամավորը դժգոհեց, որ Էդուարդ Շարմազանովը օրենք է խախտում:

«Ես օրենք չեմ խախտում, օրենք եմ պահում, ձեզ հետ էլ բանավիճելու ցանկություն չունեմ, տիկին, չի կարելի չէ, սա խեղկատակություն չէ, խոսքի ազատությունն ու ամենաթողությունը տարբեր բաներ են, գնացեք ձեր տանը արեք ձեր կապրիզները, գնացեք խելոք ձեր տեղը նստեք»,- ասաց Շարմազանովը, ով ամբիոնի մոտ մի քանի անգամ հրավիրեց Արծվիկ Մինասյանին: Սակայն Զարուհի Փոստանջյանը չէր իջնում ամբիոնից:

«Սա մանկապարտեզ չէ, էլ ո՞նց ասեմ, հորդորեմ, խնդրեմ, մարդիկ մեզ նայում են, ամոթ է: Օգտվում եք նրանից որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ եք, չեմ կարող ձեզ գրկել հանել էստեղից, ի՞նչ անեմ, մի ջենտլմեն չկա, որ ձեզ դուրս հրավիրի էստեղից: Կարծում էի, որ դուք ադեկվատ մարդ եք»,- նշեց Շարմազանովը, ապա ընթերցեց ԱԺ կանոնակարգ օրենքը, որը նախատեսված է կարգազանց պատգամավորների համար: Դրանից հետո Շարմազանովը ընդմիջում վերցրեց, որպեսզի Փոստանջյանը հեռանա ամբիոնից:
Մանրամասները՝ տեսանյութում.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ