27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս է Կառավարությունը խթանելու արտահանումը

Կառավարությունում շարունակվում են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները՝ նոյեմբերի 30-ի վարչապետի մոտ կայացած խորհրդակցությունից, ուղիղ 11 օր անց հաջորդեց  նոր քննարկում: Դատելով պաշտոնական լրատվությունից, Կառավարությունը փորձում է օգտվել, Ռուսաստանի Դաշնության կողմից թուրքական ապրանքների նկատմամբ արգելանքից ստեղծվող հնարավորությունից, դեպի ռուսական շուկա հայկական ապրանքների ծավալը ավելացնելու համար:

Գաղտնիք չէ, որ ԵՏՄ և հատկապես ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանման ծավալները ընթացիկ տարում կտրուկ նվազել են: Ազգային ժողովում, բյուջեի հաստատման եզրափակիչ ելույթում, Հովիկ Աբրահամյանը պատասխանելով այն մեղադրանքներին, թե ինչու ռուսական շուկայի հնարավորություններից մեր արտահանող ընկերությունները չեն օգտվում, բացի օբյեկտիվ պատճառներից, նշեց, որ դա պայմանավորված է մեր արտադրողների կողմից ոչ արագ արձագանքման փորձի և ներուժի պակասով, ինչպես նաև արտահանման արտադրանքի ոչ ճիշտ տեսականիով և գնային քաղաքականությամբ:

Բնականաբար, այս կարճ ժամանակում դժվար թե մեր արտադրողները փորձ և ներուժ ձեռք բերեին ռուսական շուկայում նորից դիրքեր գրավելու համար՝ հաշվի առնելով ռուսական տնտեսությունում ստեղծված բարդ իրավիճակը և այնտեղ տիրող խիստ մրցակցությունը: Հնարավոր է, որ Ռուսաստանի Կառավարությունն էլ իր հերթին դիմել է Հայաստանին, թուրքական ապրանքների բացի պատճառով, որքան հնարավոր է Հայաստանից գյուղմթերք և սննդամթերք արտահանել Ռուսաստան և երաշխավորել է այն ռիսկերից, որոնց բախվում էին մեր արտահանողները ընթացիկ տարվա ընթացքում:

Համենայն դեպս, Վարչապետը հանձնարարել է քննարկման մասնակիցներին գալիք շաբաթվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել Կառավարությանը:

Հուսանք, դրա արդյունքում կլինեն խելամիտ լուծումներ Կառավարության կողմից, ստեղծված իրավիճակից մաքսիմալ օգտվելու համար՝ ամբողջ տարվա ընթացքում ռուսական շուկայում  կորցրած դիրքերը ետ բերելու համար, իսկ խոշոր առումով, լուծումներ, որոնք ուղղված կլինեն մեր արտադրողների համար իսկապես բարենպաստ պայմանների ստեղծմանը: Համենայն դեպս, ռուսական շուկայի համար արժե պայքարել և կարծես հենց դրան դրան էլ ուղղված են այս քայլերը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ