28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրաքը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ թուրքական զինուժն իր տարածքից հանելու համար

ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչ Ալի ալ Հաքիմն Իրաքից թուրքական զորքն անհապաղ դուրս բերելու պահանջով նամակ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ (ԱԽ), գրում է Ermenihaber.am-ը:

Նամակով ԱԽ-ի խնդրվում է պահանջել Թուրքիայից, որպեսզի վերջինս անհապաղ դուրս բերի զորքերը Իրաքի տարածքից և այլևս չխախտի այդ երկրի ինքնիշխանությունը: Դիմումի մեջ Թուրքիայի կողմից Իրաք զորք ուղարկելը (առանց Իրաքի թույլտվության) միջազգային իրավունքի բացահայտ խախտում է որակվում:

Նամակում մասնավորապես ասվում է. «Չնայած խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու և երկու երկրների միջև երկխոսություն կառուցելու համար Իրաքի գործադրած ջանքերին`Թուրքիան չի համաձայնվել դուրս բերել իր զորքերը:

Իրաքն իրավունք ունի ամեն տեսակ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի ագրեսիվ գործողությունները կանգնեցնելու և իրեն պաշտպանելու համար»:

Ըստ աղբյուրի` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս թեմայով հայտարարություններ է արել նաև ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը:

Վերջինս լրագրողներին հայտնել է, որ իրենք ստացել են Իրաքի նամակը և կրկնօրինակները բաժանել ԱԽ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին:

Փաուերը նշել, որ իր երկիրը միշտ հայտարարել է, որ Իրաքի տարածքում ցանկացած զորքի տեղակայում պետք է կատարվի այդ երկրի կառավարության համաձայնությամբ:

«Մեր կարծիքով այդ բարդ խնդիրը բարեկամաբար լուծելու համար անհրաժեշտ է, որ Թուրքիան և Իրաքը շարունակեն երկխոսությունը»,- հայտարարել է Փաուերը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ