ՀԿԿ-ը` խորամանկության ու շակալության դեմ
Հայաստանի կոմունիստական կուսակցության Ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է արվել, որով եվրապացիներին կոչ է արվում հեռանալ Հայաստանից:
”Լավ կլիներ որ Դուք Եվրոպացիներդ ընդհանրապես հեռանայիք Հայաստանից, և ձեր Եվրոպական անառակ կամքը չթելադրեիք մեր ժողովրդին, իսկ Ղարաբաղի հարցը գեր պետությունների ձեռքին է, ԱՄՆ-ի և Ռուսաստանի: Քանի որ ԱՄՆ-ն որոշել է իր ուսերից դեն նետել երկրորդական խնդիրները, ապա Ղարաբաղի հարցի լուծումը գտնվում է միայն Ռուսաստանի ձեռքին: Ուժն է ամեն ինչ որոշում և ոչ թե խորամանկությունն ու շակալությունը: Բոլորն էլ լավ հասկանում են, որ Եվրոպան Հայաստանի միջոցով փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, չհասկանալով որ Ռուսաստանը արդեն մի քանի անգամ հաղթել է Եվրոպային, կհաղթի և այս անգամ թող ոչ ոք չկասկածի դրանում”: