03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

150 մլն դրամ պետբյուջե չի մտնի, բայց կառավարությունը կաջակցի սիրիահայերին

“Պետական տուրքի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին  նախագծի շուրջ ՀՀ սփյուռքի նախարարությունը պատգամավորներից առաջարկություններ չի ստացել: Այսօր խորհրդարանում նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ օրենքում լրացումների եւ փոփոխությունների ընդունման արդյունքում ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը՝ կազատվեն Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու կամ կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար պետական տուրքի վճարումից:

Սփյուռքի նախարարը տեղեկացրեց, որ Սիրիայից ՀՀ ժամանել են շուրջ հինգ հազար հայրենակիցներ, որոնց վաթսուն տոկոսը Հայաստան էր եկել քսանմեկ օրով, բայց իրերի բերումով, հարկադրված Հայաստանում մնալու ժամկետները երկարաձգվել են, ինչը կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթերի խնդիրներ է առաջացրել:

Կառավարութունը սիրիահայերին ազատելով պետտուրքի վճարումներից, շուրջ հարյուր հիսուն միլիոն դրամ բյուջեի մուտքեր չի ապահովի, սակայն, ստեղծված իրավիճակում կաջակցի մեր հայրենակիցներին:

Հրանուշ Հակոբյանին հարցեր չկային: Նախագիծը քվեարկության կդրվի երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ