Իրենք ո՞վ են, նրանք խնդիր ունեն. Մակեյանը զայրացած էր
”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ծանոթ է քիչ առաջ տարածված հայտարարությանը, որով նրա կուսակցության քաղխորհրդի անդամներն ու փոխնախագահը պահանջնում են Մակեյանից հրաժարական տալ:
”Դա իրենց գրածը չի, իրենց ստորագրությամբ գրել, տվել են, մեկնաբանելու որևէ բան չկա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մակեյանը: Նրա համոզմամբ` ինքը չգիտի, թե ովքեր են այդ հայտարարության հեղինակները, սակայն վստահ է, որ կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանն ու կուսակցության քաղխորհրդի անդամ Պետրոս Գևորգյանը չեն:
”Իհարկե, իրենք չեն գրել, իրենց պիտի հարցնեք` ով է գրել, ձեզ տվել և ինչու եք հրապարակել”-նշեց Մակեյանը: ”Այսօրվանից այլևս կապ չունեմ նրանց հետ:
Իրենք ո՞վ են, նրանք խնդիր ունեն` գան, քաղխորհրդում իրենց հարցերը բարձրացնեն, իրենք քաղխորհդին չեն գալիս, դրսից փորձում են ուրիշի գրածները հրապարակել”,-զայրացած հայտարարեց կուցակցության նախագահը:
Հիշեցնենք, որ վերջերս սրվել էին Պետրոս Մակեյանի և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հարաբերությունները: Մակեյանը պահանջում էր Զուրաբյանից դադարեցնել ՀԱԿ-ը համակարգելը: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ իր խաղերի մեջ Զուրաբյանը ներքաշել է տարածված նամակի հեղինակ Պետրոս Գևորգյանին: