15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հովհաննես Շահինյանն` ՕԵԿ անդամ

Henaran.am-ի տեղեկություններով Արաբկիր համայնքի նախկին թաղապետ, ՀՀԿ նախկին անդամ Հովհաննես Շահինյանը անդամագրվել է ՕԵԿ-ին: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը: Վերջինս մեզ հայտնեց, որ բոլորովին վերջերս է Շահինյանը միացել ՕԵԿ-ին: Նրա խոսքով` Շահինյանն իր ցանկությամբ է դարձել ՕԵԿ-ական: 

Հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ Շահինյանը որոշ ժամանակ հետո էլ լքի ՕԵԿ-ը, հաշվի առնելով նրա քաղաքական “հարուստ” փորձը, խոսնակը պատասխանեց. ”Շահինյանը ճանապարհ անցած մարդ է, բնականաբար եթե ինքը որոշում է կայացրել, կարծում եմ` իր որոշումը երկար մտածելուց հետո է կայացրել: Մտավախություն չկա, որ կարող է լքել կուսակցությանը, կա որոշում և կուսակցության սահմանած ընթացակարգերով նա անդամագրվել է:

Հիշեցնենք, ամիսներ առաջ Շահինյանը լքել էր ՀՀԿ-ը` չմասնավորեցնելով իր որոշման պատճառը: Մինչ այդ նա մեկ անգամ էլ անդամագրվել եւ հեռացել էր ՀՀԿ-ից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ