27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իրական ղեկավարներից հետո այ սենց կեղտոտ խաղեր են սկսվում…

Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Մկրտչյանն իր էջում հիշատակել է ԺՀԿ նախագահ Էդվարդ Եգորյանին, ու գրել, որ նրա մահից հետո կուսակիցներ Պետրոս Մակեյանի գլխավորությամբ կեղտոտ խաղեր սկսեցին:

”Հազար օղորմի Էդվարդ Եգորյանին: Չգիտեմ շատերը գուցե չեն հիշի նրան: Նա ”ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության հիմնադիր նախագահն է եղել, անկախության շրջանի եզակի քաղաքական գործիչներից էր, ով ուներ նպատակ Ազատ ու երջանիկ Հայաստանի կառուցման ուղղությամբ: Էդվարդ Եգորյանը մահացավ 99 թվականի ամռանը: Ես երեխա էի: 

Նրա մահից հետո իր կուսակիցներ Սոս Գիմիշյանն ու Պետրոս Մակեյանը բաժանվեցին: Իսկ այսօր Պետրոս Մակեյանին իր իսկ ղեկավարած կուսակցության անդամները ինչ ասես ասում են: Հարց, ինչի եք անպատվում այդ ազնվիվ մարդու հիշատակը, ինչու եք կեղտոտ խաղեր խաղում: 

Միշտ էլ այդպես է, իրական ղեկավարներից հետո այ սենց կեղտոտ խաղեր են սկսվում:
Էդվարդ Եգորյանն իրեն վատ կզգար, երբ տեսներ ոնց եք մեկդ մյուսին վերաբերվում”:

Հիշեցնենք, որ քիչ առաջ կուսակցության անդամները հայտարարություն էին տարածել, որով պահանջում են Պետրոս Մակեյանի հրաժարականը` կուսակցության նախագահի պաշտոնից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ