15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արարատը փոխում է Նախագահական նստավայրով

“Հայրիկյանի գործընկերներ”. նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսուհետ այսպես է կոչելու իր համակրիրներին` բոլոր նրանց, ովքեր անգամ չնչին աշխատանք կտանեն իր քարոզարշավի ընթացքում:

Այսօր “Հենարան” ակումբում”, ամփոփելով քարոզարշավի առաջին օրը` Պարույր Հայրիկյանն ասաց, որ այն բավական հագեցած է եղել. Հայաստանով մեկ բաժանվել են մոտ 20 հազար թռուցիկներ, փաստաթղթային ծրագրեր, /ոչ ծրագրային հենքը. թեկնածուն դա առայժմ չի բացահայտում-խմբ./ ինչպես նաեւ 4 ուղիղ եթեր, ինչը զարմացրել է թեկնածուին, որովհետեւ “սովորաբար 2-ն են լինում”:

Որոշվել է նաեւ թեկնածուի կարգախոսը: Այն վաղվանից հանրությանը հասանելի կդառնա սակավաթիվ պաստառների միջոցով: “Անկախության առաջնորդը` անկախ Հայաստանի նախագահ” կարգախոսը կպատկերվի Նախագահական նստավայրի ֆոնին` ի տարբերություն նախորդ անգամների, երբ Հայրիկյանը ներկայանում էր Արարատ լեռան ֆոնին:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ