26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երբ վիշտն անձնական է. Առավոտ

“Երբ վիշտը վերաբերում է անձնապես քեզ, դրա մասին գրելը դժվար է՝ ոնց որ ի ցույց դնես, փորձես բառերով ձևակերպել այն, ինչ ձևակերպելի չէ: Դրա համար էլ չեմ գրի “Առավոտի” լրագրող Մամիկոնյան Նաիրայի անձնական արժանիքների մասին, չնայած դրանք շատ են և բոլոր նրան ճանաչողներին հայտնի են: Նաիրան էլ դժվար թե “այնտեղից”՝ “վերևից” ողջունի, որ ես նրան պարզունակ ձևով գովում եմ:

Ավելի լավ է գրեմ մեր մասնագիտության, պրոֆեսիոնալիզմի մասին, ինչպես որ ես, ինչպես որ առավոտցիներս ենք դա հասկանում: Ենթադրենք, X անունով քաղաքական գործիչը մեզ հարցազրույց է տալիս: Այդ հարցազրույցում արտահայտած մտքերը դուր չեն գալիս

X-ին հակառակ ճամբարում գտնվող մարդկանց: Դա նորմալ է՝ մարդիկ տարբեր ձևով են մտածում: Նորմալ չէ, երբ X-ի արտահայտած մտքերը նրա հակառակորդները վերագրում են լրատվամիջոցին, տվյալ դեպքում՝ “Առավոտին”, և մի պիտակ էլ մեզ են կպցնում: Գրեք հոդված
կամ տվեք հարցազրույց, որում դուք պնդում եք, որ X-ը սխալ է, և եթե մենք հրաժարվենք այն հրապարակել, ապա այդ դեպքում միայն դժգոհեք մեզնից:

Բայց “Առավոտի” դեպքում դա բացառված է, և ցանկացած ընթերցող կհաստատի, որ մենք ոչ մի խնդիր չունենք հրապարակելու, պայմանականորեն ասած, “պրո” և “հակա” X-ական, Y-ական, Z-ական կարծիքներ՝ իհարկե, եթե դրանք տեղավորվում են օրենքի և տարրական բարեկրթության սահմաններում:

Որովհետև լրատվամիջոցը, մեր կարծիքով, նրա համար չէ, որ ընթերցողի կամ հեռուստադիտողի ուղեղը լվանա մեկ կարծիքով, մեկ դիրքորոշմամբ, այլ նրա համար է, որ ներկայացնի տարբեր կարծիքներ, փաստեր՝ անկախ նրանից, թե որքանով են դրանք տվյալ լրագրողին կամ տվյալ խմբագրին հոգեհարազատ և ձեռնտու: 

10 տարի առաջ սպանվել էր մեր գործընկեր Տիգրան Նաղդալյանը: Այն ժամանակ կար պաշտոնական տեսակետ և, համապատասխանաբար, պաշտոնական քարոզչություն, թե ովքեր, որ շրջանակներն են դա արել և ինչի համար:

Մենք, բնականաբար, ներկայացնում էինք նաև ոչ պաշտոնական տեսակետը: Բայց ես մի պահ զգացի, որ վերջինս մեր թերթում զուտ քանակապես ավելի շատ է: Եվ պետք էր լրագրող, որը մի կողմ կդնի իր անձնական զգացմունքները և սեփական վարկածները ու ադեկվատ կներկայացնի նաև պաշտոնական վարկածը: Նաիրան այն ժամանակ զրուցեց Տիգրանի ընկերների ու հարազատների հետ և դա արեց, ինչպես միշտ, պրոֆեսիոնալ բարձր մակարդակով՝ այնպես, որ հակառակ ձևով մտածողները մեզ մեղադրեցին “ծախվածության” մեջ:

Մենք 20 տարուց ավելի է՝ Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք: Մենք՝ հայերս, ունենք մեր համոզմունքները, վստահ ենք մեր ճշմարտության մեջ: Բայց հարևան երկրում ապրողները նույնպես վստահ են իրենց ճշմարտության մեջ, որը մենք երբեք չենք ընդունի, բայց պետք է հասկանանք: Ո՞վ պետք է ներկայացնի”, թերթի խմբագրականում գրում է Արամ Աբրահամյանը:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ