Իմացեք ձեր իրավունքները․ Մարդու իրավունքների պաշտպանության օրն է
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, նշվում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։
1948-ի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես մարդու իրավունքների միջազգային օր:
Հռչակագիրը թարգմանվեց ավելի քան 360 լեզուներով. աշխարհում որևէ այլ փասթաթուղթ չի թարգմանվել այսքան շատ լեզուներով:
Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու և անհատի հիմնական իրավունքները:
Այս օրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության առաջնայնությունը և կարևորությունը:
Հայաստանում եւս անչափ կարեւորվում են մարդու իրավունքները։ Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003-ի հոկտեմբերի 21-ին: