25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ես ՀԱԿ-ից դուրս չեմ եկել. Հրանտ Բագրատյան /վիդեո/

՛՛Ես հաղթելու եմ, ես շատ լավ գիտեմ ինչ եմ անում՛՛,-այսօր Վերին Արտաշատ գյուղում իր քարոզարշավի մեկնարկին ասաց ՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Ներկաները հետաքրքրվեցին, թե ինչ է տեղի ունենում նրա և ՀԱԿ-ի միջև, ինչու նա լքեց ՛՛Կոնգրեսը՛՛:

՛՛Ես ՀԱԿ-ից դուրս չեմ եկել՛՛,-նկատեց Բագրատյանը, հավելելով, որ ուղղակի ՀԱԿ որոշ անդամներ չէին կարծում, որ պետք է առաջադրվել նախագահական ընտրություններում: Սակայն Բագրատյանն այդ կարծիքին չէ:

Իսկ եթե հասարակությունը պայքարի դուրս գա, ապա ինքը ևս կմիանա նրանց և կլինի առաջին շարքերում: ՛՛Եթե տեսնեք՝ ես չկամ, դուրս մի եկեք պայքարի: Ես կլինեմ առաջին շարքերում՛՛,-հայտարարեց Բագրատյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն որոշել էր չառաջադրել թեկնածու նախագահական ընտրություններում եւ չսատարել որեւէ թեկնածուի:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ