02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սա կլինի Սերժ Սարգսյանի համար քաղաքական ժառանգություն ստեղծելու լավ հնարավորություն. քաղաքագետ

Եթե նախագահ Սարգսյանը վերընտրվի, ապա սա կլինի Հայաստանի քաղաքական կյանքի մի ամփոփիչ գլուխ“,-այսօր “Հենարան” ակումբում նշեց Տարածաշրջանային հետազոտություների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը` լրագրողների հետ հանդիպմանն` անդրադառնալով փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

Նա նշեց, որ այս ընտրությունները Հայաստանի քաղաքական պատմության մեջ ամենքիչ մրցակցայինը կլինեն, սակայն ի տարբերություն Բելառուսի եւ Ուզբեկստանի` մենք չենք կարող մեղադրել գործող նախագահին: Վերլուծաբանի կարծիքով` ոչ մրցակցային ընտրությունները պարզապես արտահայտում են Հայաստանի ներկայիս քաղաքական իրականությունը:

Չնայած այդ փաստին, Ռիչարդ Կիրակոսյանն ընդգծեց, որ այն թեկնածուները, որքեր հանդես են գալիս գործող նախագահին դեմ, հանդես կգան որոշ կարեւոր հարցերով:

” Մասնավորապես նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը կներկայացնեն Հայաստանի քաղաքական կյանքին վերաբերող նոր գաղափարներ քարոզարշավի ընթացքում: Դա է նրանց առաքելությունը”, -ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Վերլուծաբանի դիտարկմամբ` ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը բավականին ցածր կլինի, ինչը խոսում է հասարակության հետաքրքրության բացակայության մասին: 

“Եթե գործող նախագահը վերընտրվի, ինչպես եւ կանխատեսվում է, ապա սա նրա համար կլինի քաղաքական ժառանգություն ստեղծելու լավ հնարավորություն: Ինչ-որ իմաստով սա նրա առաջին նախագահական ժամկետը կլինի, քանի որ նրա առաջին ժամկետը “նվիրված” էր 2008-ի մարտի 1-ի դրոշմից ազատվելուն եւ Ռոբերտ Քոչարյանի թողած քաղաքական ժառանգությունից անկախանալուն: Այժմ նա կարող է ցույց տալ Սարգսյանի եւ Քոչարյանի վարչակարգերի միջեւ տարբերությունը”,-ընդգծեց վերլուծաբանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ