Հետեւեք օրենքին․ Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է
Դեկտեմբերի 9-ը ողջ աշխարհում նշվում է իբրեւ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։
2003թ. այս օրը Մեքսիկայի Մերիդա քաղաքում քաղաքական թեմայով ժողովներից մեկի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան տոնի հաստատման առթիվ ստորագրեց փաստաթուղթ:
Փաստաթղթի ստորագրումը պահանջում էր այն ընդունող պետություններից դրամական կամ ցանկացած այլ տեսակի կաշառք վերցնելը համարել հանցագործություն, հայտնում է calend-ը:
Կոնվենցիայի դրույթներից մեկի համաձայն՝ կոռուպցիայի արդյունքում շրջանառված գումարը պետք է հետ վերադարձնել այն պետությանը, որտեղից այն վերցվել է:
Ավելի քան 100 պետություն միանգամից ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը՝ որպես պաշտոնական տոն:
Շատ երկրներում այդ օրը տեղի են ունենում խաղաղ ցույցեր, հանդիպումներ, կոնֆերանսներ, սեմինարներ և բազմաթիվ այլ նպատակային միջոցառումներ՝ նվիրված կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան: