23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք չէ կաղապարված մոտեցում դրսեւորել. Աշոտյանը` Նաիրա Զոհրաբյանին

“Անունը չեմ տալիս, որ արձագանքման իրավունք չունենա”,-քիչ առաջ խորհրդարանում “Հանրակրթության մասին” ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած հարցին` հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ապա անցավ բուն պատասխանին:

Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանին  հարց էր ուղղել , թե այսօր Հայաստանում քանի դպրոց թեքահարթակներ ունի: Ի պատասխան` Ռուզաննա Մուրադյանն ասել էր, որ այն բոլոր դպրոցները, որտեղ ներառական կրթություն է իրականացվում, հարմարեցված են հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին:

Իր ելույթում անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի հարցին, Արմեն Աշոտյանն ասաց, որ պետք չէ կաղապարված մոտեցում դրսեւորել եւ խնդիրները միայն թեքահարթակներով եւ սայլակներով պայմանավորել: Նախարարը նկատեց, որ թեքահարթակներից զատ, կրթության առանձնահատուկ պայմանների անհրաժեշտություն ունեցող շատ երեխաներ կան: Ինչ վերաբերվում է թվային տվյալներին, նախարարի խոսքով, այսօր ՀՀ-ում գործող հարյուր յոթ ներառական բոլոր դպրոցները, ունեն թեքահարթակներ:

Արմեն Աշոտյանը ընդգծել է, որ ներառական կրթությանն անցնելու ընթացքում, իհարկե խնդիրներ կառաջանան, բայց նախարարի խոսքով, պետք է սկսել եւ առաջին քայլն այդ առումով հենց այս փոփոխություններն են: “Ասել, որ օրենքը ընդունենք եւ ամեն ինչ կդառնա շատ բարեկեցիկ եւ բարվոք, այդպես չէ: Այս խորհրդարանը եւ ես չենք տեսնելու այս օրենքի պտուղները, բայց այսօր սկսելով հանդերձ, վաղը մենք շատ լավ հիմք ենք տալու”,-նշեց Արմեն Աշոտյանը եւ հորդորեց խորհրդարանին առաջին ընթերցմամբ կողմ քվեարկել նախագծին` հետագա արդյունավետ քննարկումները շարունակելու հույսով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ