26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դեմիրճյանի մեսիջը՝ Գերմանիայից. 168ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով` երեկ ՀԱԿ ներկայացուցիչները կապ են հաստատել Գերմանիայում բուժումը շարունակող ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյսսնի հետ` նրան տեղեկացնելու համար, որ հայկական մամուլում լուրեր են շրջանառվում ՀԱԿ-ից նրա ղեկավարած կուսակցության հնարավոր դուրս գալու վերաբերյալ: Դեմիրճյանը պատասխանել է, որ ինքը ոչ մի կապ չունի այդ տեղեկությունների հետ եւ դրանք համարում է մտացածին:

Դեմիրճյանը նշել է, որ ինքն իրեն արդեն լավ է զգում, եւ հունվարի 22-ին անցնելու է հետվիրահատական վերջին ստուգումը, որից հետո կվերադառնա Հայաստան: Ի դեպ, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը նույնպես թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է լուրերը, թե ՀԺԿ-ն պատրաստվում է լքել ՀԱԿ-ի շարքերը:

Իսկապես Ստեփան Դեմիրճյանը որեւէ պատճառ չունի ՀԱԿ-ից դուրս գալու, քանի որ նա ակտիվ գործողությունների կողմնակից չի, այն, ինչ կարող էր ստանալ՜ պատգամավորական մանդատ, ստացել է, եւ ՀԱԿ-ից ու նրա առաջնորդից դժգոհելու ոչ մի պատճառ չունի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ