Նախագահի թեկնածուն դեռ չի նշում հացադուլի վայրը

Քաղաքագետ, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի մասնակցելու հունվարի 21-ից մեկնարկող քարոզարշավին: Նա այդ օրը առավոտվանից անժամկետ հացադուլ է հայտարարելու: Նա դիմել էր ԿԸՀ-ին` անվավեր ճանաչելու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը:
Սակայն հանձնաժողովը մերժել է: “Նախ ԿԸՀ-ն որոշում չի ընդունել, որ վիճարկեմ դատարանում, բայց որոշման դեպքում էլ անիմաստ է: ԿԸՀ-ն էլ, դատարանն էլ նույն պետությունն են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանը: Թե որտեղ կոնկրետ հացադուլի նստելու` թեկնածուն չասաց: Միայն ավելացրեց, որ կլինի հրապարակային վայրում եւ բոլորը կիմանան:
Ղուկասյանը համաձայն չէ այն մեծ բանակի հետ, որ ասում են հացադուլը բան չի փոխելու:”Ես լրիվ քաղաքական այլ կուրս ունեմ` արա եւ դու կփոխես իրավիճակը”,-ասաց նա: