Նվազագույն աշխատավարձը կբարձրանա. նախագիծը ներկայացվեց խորհրդարանին
Հայաստանում նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել` սահմանելով 35 հազար դրամ` գործող 32 հազար հինգ հարյուրի փոխարեն: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` ներկայացնելով “Նվազագույն աշխատավարձի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Վաչե Գաբրիելյանի խոսքով, սա նվազագույն աշխատավարձը 5 տարվա ընթացքում կրկնապատկելու կառավարության ծրագրի կյանքի կոչման առաջին քայլն է: Նախարարի ներկայացմամբ, նախատեսվում է 2014 թվականին նվազագույն աշխատավաձը սահմանել 45 հազար դրամ:
Վաչե Գաբրիելյանը նշեց, որ կառավարությունը նվազագույն աշխատավարձի բարձրացումն իրականացնում է այն չափով, որը հնարավորություն է տալիս, թե բյուջեի միջոցներն ուղղորդել ըստ անհրաժեշտության, թե խուսափել բիզնեսի վրա կտրուկ ներգործելուց եւ աշխատատեղերի կրճատումից, ինչպես նաեւ` ստվերի ավելացումից: