30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հոլանդահայերը նշում են Հրանտ Դինքի մահվան 5- ամյա տարելիցը

Դեռ թարմ են հիշողությունը,երբ 2007 թվականի հունվարի 19-ին,օրը ցերեկով իր խմբագրած “Ակոս”  թերթի գրասենյակի առջեւ սպանվեց հայազգի լրագրող Հրանտ Դինքը:

Անցել է 5 տարի:Միջազգային հանրության հետ նաեւ Հոլանդիայի հայ համայնքն ու կազմակերպություները չեն կարող շրջանցել այս ողբերգական տարելիցը, մանավանդ, երբ սպանության կազմակերպիչները չեն դատապարտվել ըստ արժանվույն: Ավելին Թուրքիայում շարունակաբար  ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները: Մերթ ընդ մերթ  բնույթ են ստացել հայերի սպանությունները: Հենց ապրիլի 24-ին(2011թ.) սպանվեց  Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանի զորամասում զինծառայության մեջ գտնվող 25-ամյա Սեւակ Շահին, իբր թուրք ծառայակիցն “անզգույշ” է վարվել իր զենքի հետ: Անցյալ տարի հարձակում էր կատարվել  տարեց հայ կնոջ վրա, որի կյանքը հաջողվել էր փրկել, սակայն նա զրկվել էր մի աչքից:Բոլորովին վերջերս էլ Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի իր տան մեջ ավազակային թափթփուկները դաժան կերպով սպանել են տեղի հայկական դպրոցի 40-ամյա ուսուցիչ Իլքեր Շահինին:

Մինչեւ ե՞րբ  թուրքիայի իշխանությունները պետք է  աչք փակեն, ժամանակը չէ՞ ջանքեր գործադրելու ազգայնամոլությանան ու անհանդուրժողականության դեմ:

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան(FAON) այս կապակցությամբ մամլո հաղորդագրություն է հրապարակել: Այս մտահոգություները փոխանցելու են Նիդերլանդների կառավարությանն ու խորհրդարանին:

Նաեւ  ծրագրվել են մի շարք միջոցառումներ` հարգելու Հրանտ Դինքի հիշատակը:

Հունվարի 19-ին, շաբաթ օրը, ժամը 16-ից Ասենում կմատուցվի Հայ Առաքելական Եկեղեցու պատարագ: Եկեղեցական արարողությունը տեղի կունենա Ասեն քաղաքի Սուրբ Աթանաս ղպտիական եկեղեցում: Այնուհետեւ ծաղիկներ կդրվեն Ասենի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ գտնվող Հրանտ Դինքի հուշարձանին “Բոսկամպ” գերեզմանոցում:

Նույն օրը ժամը 19.30-ին Ալմելո քաղաքում կկայանա Հրանտ Դինքի ոգեկոչման հուշ-երեկո: Այս միջոցառումը կազմակերպել է Ալմելոյի “Երեւան” հաստատությունը: Կարդացվելու է դասախոսություն Հրանտ Դինքի կենսագրության եւ նրա գործունեության մասին, անրադարձ կկատարվի արդեն 6 տարի ձգձգվող կասկածելի դատավարության ընթացքին:

 

“Նիդերլանդական օրագիր”

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ