Ի՞նչու է լռում Բաղդասարովը
Ազգային ուղեւորափոխադրող ընկերության` ”Արմավիայի” վաճառքի մասին նախորդ տարեվերջին ակտիվորեն շրջանառվող տեղեկությունը, ինչը ընկերությունը պաշտոնապես հաստատել էր` նշելով, որ ընկերության բաժնետոմսերի վաճառքի շուրջ բանակցություններ են ընթանում, այդպես էլ մնացին լուրի մակարդակում:
Ավիաընկերությունը շարունակում է նշել, որ բանակցություններն ընթացքի մեջ են, իսկ թե երբ կավարտվեն կամ ովքեր են հետաքրքրված ”Արմավիայի” բաժնետոմսերով` ”կոմերցիոն գաղտնիք է”: Henaran.am-ին ընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան բանակցությունների ընթացքի վերաբերյալ կրկին այս պատասխանը տվեց:
Ուշագրավ է, սակայն, որ 2013 թվականի փետրվարին լրանում է ընկերության թռիչքների իրականացման արտոնագրի ժամկետը: Չի բացառվում, որ Հայաստանից ուղեւորափոխադրումներ իրականացնելու նոր լիցենզիան բաժին հասնի ոչ թե ”Արմավիային”, որի սահմանած բարձր սակագներից բողոքները չեն դադարում, այլ մեկ ուրիշ ընկերության: Թերեւս այս հանգամանքով կարելի է բացատրել Բաղդասարովի լռությունը: