08 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Օլիգարխը գնո՞ւմ է

Տարածված լուրերի համաձայն, ՍԹԱՐ առեւտրային ցանցը վաճառվելու է, եւ այն գնելու է “Երեւան Սիթի”-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նման խոսակցությունների թերեւս առիթ տվեց այն, որ ՍԹԱՐ-ի խանութներում ապրանքների պակասություն կա. դարակները նախկինի նման լեցուն չեն:

Պարզաբանման համար Henaran.am-ը  դիմեց ՍԹԱՐ-ի տնօրինությանը: Նրանք հերքեցին, որ ՍԹԱՐ առեւտրային ցանցը վաճառվում է:   Ինչ վերաբերում է վաճառվող տեսականու պակասին, ապա ՍԹԱՐ առեւտրային ցանցն այս պահին գտնվում է գործունեության օպտիմալիզացիայի փուլում, որի շրջանակներում բանակցություններ են տարվում  մատակարարների հետ՝ 2013 թվականին համագործակցության պայմանների վերաբերյալ:

“Կան որոշ խնդիրներ՝ մատակարարման շղթայի հետ կապված, եւ ՍԹԱՐ առեւտրային ցանցի ղեկավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝  նշված բացթողումները հնարավորինս շուտ շտկելու ուղղությամբ”,-նշվում է նրանց պատասխանում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ