Ի՞նչն է տխրեցրել վարչապետին. Ժողովուրդ
ՊՆ-ում նախորդ օրը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստի ժամանակ աչքի է ընկել վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես փոխանցում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, նա առավել քան անտրամադիր է եղել եւ մյուս պաշտոնյաների հետ գրեթե չի շփվել: Բավական սառն է եղել նաեւ Ս. Սարգսյանի վերաբերմունքը վարչապետի նկատմամբ, նրանք գրեթե խոսք չեն փոխանակել: Ենթադրվում է, որ Տ. Սարգսյանը նեղսրտած է այն փաստից, որ իրեն այդպես էլ չեն ընդգրկել Ս. Սարգսյանի նախընտրական շտաբում` պետի տեղակալի մակարդակով: Ու նա մտավախություն ունի, որ առաջիկայում հրաժեշտ է տալու պաշտոնին: